Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ե՞րբ խուսափել կոճապղպեղից. 168.am

Ե՞րբ խուսափել կոճապղպեղից. 168.am

Չնայած իր օգտակար հատկանիշներին՝ կոճապղպեղն ունի մի շարք հակացուցումներ: Այս արմատը կարող է վնաս հասցնել օրգանիզմին, եթե այն համադրեք հակամակարդիչ, բետա-պաշարիչների և ինսուլինային դեղերի հետ:

Կոճապղպեղը չափազանց օգտակար է մի շարք առողջական խնդիրների բուժման դեպքում.

  •  հանգստացնում է մկանային և ոսկրային ցավերը,
  •  խթանում է իմունիտետը,
  •  հանգստացնում է գլխացավերն ու հազը,
  •  խթանում է մարսողական համակարգը, պայքարում է փորկապության, լուծի և թութքի դեմ,
  •  լավացնում է արյան շրջանառությունը,
  •  նվազեցնում է արյան մեջ շաքարի և խոլեսթերինի մակարդակները,
  •  կանխարգելում է քաղցկեղային բջիջների աճը,
  •  օրգանիզմից դուրս է բերում տոքսինները,
  • ունի հականեխիչ հատկություն:


Չի կարելի կոճապղպեղ օգտագործել հղիներին, այն կարող են վաղաժամ ծննդաբերության հանգեցնել: Հղիները պետք է խուսափեն կոճապղպեղի օգտագործումից հատկապես հղիության վերջին եռամսյակում:

 

Հակացուցված է մարդկանց, ովքեր ցանկանում եք քաշ հավաքել: Այն արդյունավետ է ավելորդ քաշից ազատվելու գործում: Այս արմատը խթանում է ճարպերի այրման գործընթացը, ուստի, եթե ցանկանում եք քաշ հավաքել, խուսափեք  կոճապղպեղի օգտագործումից:

Կոճապղպեղը լավացնում է արյան շրջանառությունը, սակայն հակացուցված է հեմոֆիլիայով հիվանդներին: Եթե արյան ճնշման և շաքարային դիաբետի դեմ դեղեր եք օգտագործում, հրաժարվեք կոճապղպեղից, հատկապես հակամակարդիչների, բետապաշարիչների և ինսուլինային դեղերի հետ համադրելիս:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ